Որսաշների Ակումբ
Բաժանորդագրություն

Գորդոն սեթթեր

Շոտլանդական (Գորդոն) սեթեր

 

 

Աշխատանքային ստանդարտ – Գորդոն Սեթթեր.

Բուծված Շոտլանդիայում, Գորդոն Սեթթերը ստեղծվել է բարդ ու տարատեսակ տեղանքում որս անելու համար, նույնիսկ ամենաանբարենպաստ եղանակային պայմաններում։

Այդ նպատակների համար կատարված ընտրությունը ձևավորել է նրա կառուծվածքային և բնական հատկանիշները։ Այն ամրակազմ, դիմացկուն, խելացի շուն է, որն ունակ է իր արսորոնումն արագ հարմարեցնել տեղանքի, բուսականության և որսի տեսակի առանձնահատկություններին։

Նրա հոտառական որակները միշտ ընդունվել և բարձր են գնահատվել որսորդների և սպորտսմենների կողմից։

Գորդոնը ունի ամրակազմ և ուժեղ վարգողի կազմվածք՝ առանց որևէ ծանրության։ Նրա քառքտրոփ վազքը համաչափ է, լայնաթափ, արագ և սրընթաց։

Գլուխը բարձր է պահած՝ մռութը գետնին զուգահեռ։ Իր երկարուկ վզի վրա թեթև առաջ-հետ տատանումներով, գլուխը ստեղծում է հակակշիռ, թույլ տալով գորդոնին տեղաշարժվել լայն թռիչքներով, իր քառատրոփ վազքին տալով տիպիկ ալիքձև շարժման տեսք։

Պոչը (փետուրը) սաստիկ լարված է ու ձգված մեջքի գծի երկայնքով, կամ թեթևակի թեքված դեպի գետին, երբեն կարող է արագ աջ ու ձախ աննշան շարժումներ կատարել, ցույց տալով շան տրամադրության փոփոխությունը։

Որսի հոտը առնելուն պես շանը մի անտեսանելի ուժ կտրուկ ձգում է դեպի ոսրը՝ գցելով քառատրոփ վազքի տեմպը,ոտքերի վրա բարձր, արագ  շարժումներով, ինքնավտահ, սակայն զգույշ։ Շարժվում է հավասարակշռված, սահուն քայլերով, մինչև վստահորեն շնակացի վրա քարանալը։

Շնակացը պետք է լինի ամուր, ոտքերն ուղիղ ձգած կեցվածքով, վիզը խիստ ձգած, գլուխը մարմնի գծի վրա պահած, որպես դրա շարունակությունը, կամ փոքր ինչ վեր պահած, որը ցույց է տալիս շան գերակայությունը թռչնի վրա։ Հետնամասը կարող է փոքր ինչ բարձր պահել, երբեմն ավելի պակաս հանդիպող դեպքերում մի փոքր մնդավի համամտությամբ ավելի կախ։ Փետուրը խիստ ձգված մեջքի գծին համահունչ։

Կիսապառկած շնակացը թույլատրելի է, սակայն քիչ ցանկալի և ցածր է գնահատվում։

Հոտի աղբյուրի հետ ձուլվելով՝ Գորդոնը միահյուսվում է որսի հոտին և հանդարտ, սահուն, ոտքերի վրա բարձր կանգնած, դանդաղ առաջխաղացմամբ, ամեն ինչ անում է որպեսզի անփոփոխ պահի իր և արսի միջեվ եղած հեռավորությունը՝ եթե այն տեղաշարժվում է։

Որսավարի հրամանով դեպի որս առաջխաղացումը պետք է լինի արագ և հախուռն։ Որսավարը պետք է սպասի մինչև շան գործողությունների ավարտը ։

 

թարգմանությունը՝ Սուրեն Մկրտչյանի։