Որսաշների Ակումբ
Բաժանորդագրություն

Էպանյոլ բրետոն

Էպանյոլ Բրետոն։ Աշխատանքային Ստանդարտ

ՎԱԶՔԸ։ կրքոտ է, աշխույժ, եռուն։ Նրա սրընթաց, էնենրգիայով լեցուն քառատրոփը իրենից ներկայացնում է արագ գլորվող վազքի ու կարճեցված արագացոեւմների հաջորդականություն, որը բարձր ու խիտ խոտածածկույթում վեր է ածվում պարբերական վեր խոյացող ցատկերկերի։ Անընդունելի է համարվում երկար, կամ ընդհատ քառատրոփ վազքը։ ԷԲվազքը հիշեցնում է սրընթաց սլացող գոճու։

ԳԼԽԻ ԴԻՐՔԸ։  Գլուխըպետք է պահած լինի մեջքի գծից չափավոր բարձր պահած։ Մռութի ու գանգի գիծը թեթևակի խոնարհված է։ Գլուխը միշտ շարժման մեջ է, որը վկայում է շան վստահության և թռչնի նկատմամբ հոտառական զգայունության և գիտակցված որոնման մասին։ Առանձինշրջակա միջավայրի բարդ պայմաններում թույլատրվում է հոտերի ստուգում գետնին մոտ օդային հոսանքների մեջ։

ՈՐՍԱՈՐՈՆՈՒՄԸ։ պետք է լինի ռացիոնալ, մեթոդական, ոչ մեխանիկական։ Այն պետք է վկայի, այն մասին որ շունը անընդհատ որսի գործընթացի մեջ է։ Որսավարի հետ անըդհատ կապի մեջ գտնվելու նպատակով որոնումը պետք է հարմարեցնի շրջապատի բնական պայմաններին և տեղանքի ռելիեֆին՝, ուշադիր հետևելով նրա հրահանգներին։

Որսի թռչունի հոտն առնելուն պես, արագ համոզվելով որ հոտը վկայում է թռչունի առկայության մասին՝ շունը պետք է շատ տիրական և վստահ ընթանա դեպի թռչունը, որպեսզի շրջափակի թռչունին և վերջիվերջո վստահ քարանա շնակացի վրա։ Եթե ստուգման արդյունքում պարզվել է որ թռչունը տեղաշարժվել է ենթադրյալ տեղից, շունը արագ վերադառնում է նախկին քառատրոփ վազքին և շարունակում որսաորոնումը։ Գնահատելի է նաև սրընթաց քառատրոփից ակնթարթային  շնակացը, երբ շունը մոտ տարածությունից հանկարծակի հանդիպում է ուժեղ հոտի աղբյուրին՝ պահ մտած թռչունին։

ՇՆԱԿԱՑԸ։ բարձր է, եթե նունիսկ կատարվել է առանց ընթացքի նախնական դանդաղեցման՝ հեռահար հոտերի ստուգման նպատակով։ Սակայն ակընթարթային հանկարծակի շնակացի դեպքում թույլատրվում է մարմնի այլ դիրք՝ մռութով թռչունի տեղին ուղղորդելու պայմանով։ Մռութը պետք է լինի հնարավորինս բարձր վկայելով որ թռչունը շան հսկողության ներքո է։ Ցածր գետնին մոտ՝ համարյա պառկած շնակացը թույլ չի տալիս շանը գնահատել գերազանց, անկախ կատարած աշխատանքի որակից։

ՇՆԱԿԱՑԻՑ ԱՌԱՋԽԱՂԱՑՈՒՄԸ, լինիդա որսավարի հրամանով, թե թռչունի տեղաշարժվելու հետևանքով, նրան իր հոտառության տիրությում պահելու նպատակաով, պետք է լինի վստահ, բայց զգույշ։ Այն պետք է ցուցադրի շան պատրաստակամությունը պահել որսավար-թռչուն անտեսանելի կապը մինչ այն պահը, երբ թռչունը կթռչի։ Եթե թռչունը շատ մոտ տարածության վրա չէ, անվստահ առաջխաղացումը, կամ դրանից հրաժարվելը համարվում է լուրջ թերություն։

ԲԵՐԵԼԸ։ Խփված որսը պետք է բերի ջրից կամ ցամաքից, անմիջապես հրամանից հետո, արագ և կրքոտ՝ ցուցադրելով սեփական ցանկությունը։ 

Թարգմանությունը օրիգինալից՝ Սուրեն Մկրտչյանի

 

 

Endi Bretonique Style

HDCSB-07.1.095.EB.FR-27.03.2014-15 Epagneul Breton Chip: #804098100069199 UKU #0204667 FCG #0032 Sire, Birth Date:27/03/2014 Color: White&Orange
.