Կարճամազ ցուցող որսաշների ցեղատեսակ, բուծված իսպանական փոյնթերների, ֆոկսհաունդների, բուլդոգների, սեթերների, ֆրանսիական բրակների և նույնիսկ բարակների (борзые) երկարատև խաչասերման արդյունքում: Անգլիական փոյնթեր ցեղատեսակի բուծումը սկսվել է դեռևս 18 դարից, սակայն այս որսաշան ժամանակակից տիպը ձևավորվել է միայն 19-րդ դարի կեսից հետո.
Աշխատանքային ստանդարտ
(Հայկական Փոյնթեր-Սեթթեր ակումբ)
Փոինթերի ամբողջ ունակությունները ծառայում են մեն միակ նպատակի՝ կրքով լեցուն և միայն իրեն հատուկ ոճով փնտրել և գտնել թռչունին: Նրա վազքն իր մեջ ներառում է և՛ ամբողջ տարածությունն ընդգրկելու թափ, և՛ միաժամանակ շարժումների գեղեցիկ թեթևություն, պահպանելով վազքի բարձր տեմպն ու ուղղաձգությունը: Փոինթերն իր վիզը բարձր է պահում մկանուտ ուսերից:
Գլուխը մեջքից բարձր է, մռութը՝ թեթև վեր ցցած:Նա ուշադիր ուսումնասիրում է ամբողջ դաշտը, որպեսզի ռացիոնալ օգտագործի իր ուժը թռչունին փնտրելու և հագուրդ տալու իրեն համակած որսորդական կիրքը: Փոինթերն իր առջևի վերջույթները գետնի վրա հենակետ փնտրելով գցում է ինչքան հնարավոր է առաջ: Ցատկի ժամանակ դրանք բարձրանում են գետնին զուգահեռ,դրանով իսկ ապահովելով առավելագույն երկար ոստյուն:
Շարժումները պետք է լինեն լայնաթափ,կապակցված և ներդաշնակ: Կողքից նայելուց երևում են իրանի թեթև տատանումները, սակայն մեջքի գիծը մնում է ուղիղ և լարված:Միայն գոտկատեղն է սեղմվում ու թուլանում զսպանակի նման,հետևի վերջույթները նետելով առավելագույն ետ:
Պոչը(ճիպոտիկ) շարունակում է մեջքի գիծը, երբեք նրանից չբարձրանալով, միայն ուղղաձիգ շարժման ժամանակ կարող է թեթև տատանվել վերևից ներքև: Փոինթերի՝դեպի քամին կողմնորոշված որսաորոնումը իրենից ներկայացնում է ուղիղ և խորը զուգահեռներ(կախված տեղանքի ռելիեֆից):
Իդեալական պայմաններում, թռչունի հոտն առնելով,փոինթերը կտրուկ ավարտում է որսաորոնումը,որպեսզի արագ, վճռականորեն և տիրաբար գնա դեպի քամին,ավարտելով իր շարժումը հանկարծակի կտրուկ շնակացով,կարծես թե հենց նոր բախվեց անտեսանելի պատին: Թռչունի հոտը առնելիս շան ռեակցիան պետք է լինի հանկարծակի, ամեն մի մկանի ուժը ցուցադրող: Այդպես կտրուկ ու հանկարծակի կանգնելով շնակացի, նա բարձր դիրք է ընդունում ինչպես արձան՝վիզը ձգված է,գլուխը մեջքին հավասար կամ բարձր,մռութը գետնին զուգահեռ կամ վեր ցցած,ռունգերը լայնացած են,աչքերը փայլում են,ականջներն առավելագույն վեր քշտած,մկանները լարված են ու առանձնացված:Փոինթերը հաճախ կանգնում է շնակացի առջևի թաթը վեր բարձրացրած կամ հետևի թաթը շատ ետ դրած:Նա շնակաց է տալիս,քարանում է կատարյալ վստահությամբ: Եթե թռչունը փորձում է վազել,փոինթերը ցույց է տալիս դա ոտքերի վրա ավելի վեր բարձրանալով,մռութն էլ ավելի վեր ցցելով,ջանալով չկորցնել թռչունի հոտը:Թռչունի հոտին հանկարծակի բախվելուց թույլատրվում են շնակացի այլ դիրքեր ևս,նույնիսկ պառկած շնակաց՝ պայմանով,որ մռութը բավականին բարձր պահած պիտի լինի թռչունի հոտի ուղղությամբ:Սակայն մնացած բոլոր դեպքերում պառկած շնակացը թույլ չի տալիս տվյալ փոինթերին ստանալ <<գերազանց>> գնահատական:
Շնակացից հետո փոինթերի առաջխաղացումը դեպի թռչունը հաստատակամ է ու իշխանատենչ,կարող է լինել նաև հաջորդական ոստյուններով, ցեղին բնորոշ մերթընդմերթ կարճատև կանգերով:
Եթե մի այլ ցուցիչ շուն մոտերքում է շնակացի կանգնած,ապա մրցավկայությունը շնակացի նման հանկարծակի պիտի լինի,չնայած կարող է լինել ոչ այդչափ լարված,իսկ եթե հեռվում է շնակացի կանգնած և փոյնթերը նկատում է դա,ապա մրցավկայություն կատարելուն կարող է նախորդել կարճ առաջխաղացում:
(թարգմ․ Հենրիկ Պետրոսյանի)