Որսաշների Ակումբ
Բաժանորդագրություն
Քվեարկել
Ձեր արձագանքը

Մեր մասին

Որսաշների հայկական ակումբ

 Կայքը ստեղծելու շարժառիթ է հանդիսացել Հայաստանում որսաշների մասին առցանց համակարգված տեղեկատվության պակասը: Կայքը պետք է ծառայի ներքոհիշյալ առաջնային նապատակների իրականացմանը՝

        • բարձրացնել հասարակության գիտակցությունը որսաշների դերի և կիրառության մասին,
        • լուսաբանել Հայաստանում հանդիպող որսաշների տեսակները, հանրությանը հասանելի դարձնել դրանց ձեռքբերման աբյուրների մասին տեղեկատվություն
        • տեղեկություններ հրապարակել Հայաստանում և նրա սահմաններից դուրս զտարյուն որսաշների բուծմամբ զբաղվող կազմակերպությունների ու անձանց մասին
  • օգնել շնաբույծներին կազմակերպելու զուգավորման պլանավորման աշխատանքները
  • աջակցել զտարյուն ձագերի՝ ըստ նպատակի իրացման գործընթացին
  • հետևել դրանց հաջողություններին՝ հետագայում ավելի որակյալ սերունդ պլանավորելու գործում բուծարաններին ուղղորդող տեղեկատվություն տրամադրելու նպատակով
  • հրապարակել նորություններ կազմակերպվելիք ցուցադրությունների, դաշտային փորձարկումների և դրանց արդոյւնքների մասին
  • լուսաբանել Հայաստանում որսաշների դաստիարակությամբ զբաղվող անձանց և հաստատությունները
  • աջակցել որսաշների տերերին իրենց չորքոտանի գործընկերներին որսաշրջանի նախապատրաստելու գործում

Մեզ հետ կարող եք կապ պահպանել էլ. նամակագրությամբ հետևյալ փոստային հասցեի միջոցով  

info@huntingdogsclub.am